1680 դիտում, 3 ամիս առաջ - 2026-05-14 13:57
Հայաստանով մեկ Մարդկային պատմություններ

«Մեկնաբանություն չունեմ». Արարատ Միրզոյանը չմեկնաբանեց Դավիթ Բաբայանի ուղերձը

«Մեկնաբանություն չունեմ». Արարատ Միրզոյանը չմեկնաբանեց Դավիթ Բաբայանի ուղերձը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանց մեկնաբանության է թողել ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դիմումը։

Նշենք, որ այսօր հրապարակվել էր բարի կամքի տեր բոլոր մարդկանց և իրավապաշտպաններին ուղղված Բաբայանի դիմումը։ Իր ձայնային ուղերձում Բաբայանը մանրամասներ էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընթացող կեղծված և կոպտագույն խախտումներով ուղեկցվող դատական ֆարսից։

Այսօր լրագրողները փորձել են ԱԳ նախարար Միրզոյանից մեկնաբանություն ստանալ այն մասին, թե արդյոք Երևանը մտադիր է որևէ քայլ ձեռնարկել։

«Առանց մեկնաբանության»,- հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ եթե հնարավոր համարեն որևէ քայլ ձեռնարկել, դա ինչ-որ կերպ կդրսևորվի։