1971 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-01 12:04
Կրիմինալ

Արյունոտ օր Հայաստանում․ 3 զոհ, 19 վիրավոր

Արյունոտ օր Հայաստանում․ 3 զոհ, 19 վիրավոր

Վերջին մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն, գրանցվել՝ 12 ՃՏՊ

Հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը բացահայտել է 74 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Ամենաշատը գրանցվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ դրանից զրկված անձանց կողմից մեքենա վարելու 15 դեպք, ինչպես նաև մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական դեպք։

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող, հայտնաբերվել է նաև 1 անհետ կորած անձ։ Բացի այդ, արձանագրվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 41 դեպք։
Վերջին մեկ օրում հանրապետությունում գրանցվել է 12 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 3 մարդ, իսկ 19-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։