ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական կողմը լավատեսորեն է տրամադրված Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան առաջիկա հանդիպմանը։
Հանդիպումը նախատեսված է Բիշքեքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ քննարկվելու են երկկողմ հարաբերություններն ու Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումները։