1167 դիտում, 2 շաբաթ առաջ - 2026-08-12 17:52
Օրենքի դաշտում Հայաստանով մեկ

Երեւանում երեք հնդիկ տղամարդիկ հարձակվել են քաղաքացու վրա և հափշտակել նրա դրամապանակը

Երեւանում երեք հնդիկ տղամարդիկ հարձակվել են քաղաքացու վրա և հափշտակել նրա դրամապանակը

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Երևանում ազգությամբ երեք հնդիկ տղամարդիկ հարձակվել են քաղաքացու վրա և հափշտակել նրա դրամապանակը։

Դեպքը տեղի է ունեցել Տիգրան Մեծ պողոտայի հարևանությամբ գտնվող «Երիտասարդության» այգում՝ Անդրանիկ Օզանյանի հուշարձանի մոտ։ Հնդիկ տղամարդիկ նկատել են միայնակ քաղաքացուն, որի ձեռքում դրամապանակ է եղել։ Նրանցից մեկը մոտեցել և գումար խնդրելու ժեստ է արել։ Քաղաքացու մերժումից հետո երկրորդ տղամարդը, նրա ուշադրությունը շեղելու նպատակով, ձեռքը դրել է քաղաքացու ուսին, ինչից հետո երրորդը քաշել և պոկել է նրա ձեռքից դրամապանակը։

Դեպքից հետո հանցագործությունը կատարած անձինք դիմել են փախուստի։ «Իշխանություն» լրատվականը տեղեկացավ, որ մեղադրանք է առաջադրվել Ռաբահ Մոհամմեդի Բելլիրինիի, Մոհամեդ Բեսսամի Ամինենիի և Ասենե Սերիկետինի նկատմամբ, վերջիններս կալանավորվել են։ 

Երեւանում հայ մարդը իր հանգիստն է անցկացրել այգում, օտարերկրացիները հարձակվել են նրա վրա, եւ խլել դրամապանակը։ Այս դեպքը հարցեր է առաջացնում Երևանում անվտանգ միջավայրի մասին։ Խնդիրը որևէ ազգության դեմ խոսելը չէ. որևէ մեկի հանցանքը չենք վերագրում ամբողջ ազգին, եւ սա բնավ ռասիստական դրսեւորում չէ։ Հարցը նրանում է, թե արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայությունն առհասարակ տեղյակ է՝ ովքեր են գալիս Հայաստան, ինչ նպատակով են այստեղ և ինչ ռիսկեր կարող են ստեղծել։

Օտարերկրացիների մեծ և չվերահսկվող ներհոսքը կարող է անվտանգության խնդիրներ առաջացնել։ Այս դեպքը միակը չէ, իրավապահները դարձել են պարզապես հանցագործություն արձանագրող, փոխարենը մտածեն կանխարգելման և երկիր մուտք գործող անձանց նկատմամբ պատշաճ վերահսկողության մասին, ինչն իսկապես բացակայում է։ 
Լիա Սարգսյան