7599 դիտում, 1 շաբաթ առաջ - 2026-08-22 15:34
Հայաստանով մեկ Օրենքի դաշտում

Քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին

Քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին

«Իշխանություն» լրատվականին ահազանգում են՝ երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։

Մեզ փոխանցված տեղեկություններով՝ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։

Ծեծվածի հարազատները «Իշխանությանը» պատմեցին, որ քննիչները «վրեժ» են լուծել ոստիկանից։ Մեկ օր առաջ նրա, քննիչների և մի քաղաքացու միջև վեճ է տեղի ունեցել, որը, փաստորեն, բարձր մակարդակով  շարունակություն է ստացել Քննչականում:

Դեպքի մասին իմանալուց հետո ոստիկանի հարազատները հավաքվել են վարչության շենքի դիմաց, սակայն նրանց ներս չեն թողել։

Տուժողի փաստաբանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նաև հայտնեց, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել: 

ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մեր զանգերին չի պատասխանում:

ՆԳՆ-ի փորձեցինք մանրամասներ ստանալ, ասացին՝ գրավոր հարցում արեք, նույն պատասխանը տվեցին նաև Դատախազությունից: 

Լիա Սարգսյան