4386 դիտում, 3 շաբաթ առաջ - 2026-08-06 14:46
Քաղաքական խաղադաշտ

Վեհափառի և Սրբազանների գործը ամբողջ հայության խայտառակությունն է․ Սամվել Կարապետյան

Վեհափառի և Սրբազանների գործը ամբողջ հայության խայտառակությունն է․ Սամվել Կարապետյան

Ես համարում եմ դա ամբողջ հայության խայտառակությունը, որն այս իշխանությունները շարունակում են։ Այս մասին դատարանի բակում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով վաղը կայանալիք Վեհափառ Հայրապետի և սրբազանների դատական նիստին։

«Ինձ թվում էր՝ իրենք ուշքի կգան, բայց դեռ շարունակում են»,-ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։

Գործով նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրև խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը:

Այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը: