2082 դիտում, 3 շաբաթ առաջ - 2026-08-09 18:01
Կրիմինալ

Վեդիում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Վեդիում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները  դանակահարության դեպք են բացահայտել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում,  ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։

Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը   դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։