4152 դիտում, 2 շաբաթ առաջ - 2026-08-14 10:12
Օրենքի դաշտում

Կաշառքի գործով պաշտոնյաներ են ձերբակալվել

Կաշառքի գործով պաշտոնյաներ են ձերբակալվել

Հակակռոուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց տեղեկությունը

«Իշխանություն» լրատվականի լուրին ի պատասխան նա ասաց, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ:
Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամակատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։
Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Լիա Սարգսյան