4158 դիտում, 1 շաբաթ առաջ - 2026-08-23 15:48
Օրենքի դաշտում

«Սառը ապտակ»՝ ՔԿ նախագահի դեմքին. Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել

«Սառը ապտակ»՝ ՔԿ նախագահի դեմքին. Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել

Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանին ՔԿ ԵՔՎ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել: 

Հակակոռուպցիոն կոմիետի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ի պատասխան «Իշխանություն» լրատվականի հարցման՝ հայտնում է, որ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

«Քննիչի կողմից որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։ Իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հերքում էր,  մինչդեռ «Իշխանություն» լրատվականը փաստեր էր հրապարակել, օրինակ, թե ինչպես են Քննչական վարչության շենքում ծեծել ու պատառոտել ոստիկանի համազգեստը: Ամբողջ եղելությունը պատմել էր նաև տուժողի փաստաբանը: 

Լիա Սարգսյան