594 դիտում, 7 ժամ առաջ - 2026-09-01 09:35
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ

Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ: